Պուտինը հայտնել է սահմանադրական փոփոխությունների հարցով հանրաքվեի անցկացման ամսաթիվը

20:24   01 Հունիս 2020    270

Սահմանադրության փոփոխությունների հարցով համառուսական քվեարկությունը կկայանա հուլիսի 1-ին:

Նախագահը Կենտրոնական ընտրական հանձնաժողովների, «Ռոսպոտրեբնադզորի» և շրջանների ղեկավարներին հանձնարարել է լիակատար անվտանգություն ապահովել ընտրատեղամասերում, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

«Իհարկե, դիմում եմ մեր քաղաքացիներին, մարդկանց՝ խնդրելով, որ ակտիվ մասնակցություն ցուցաբերեն համառուսական քվեարկությանը, քանի որ խոսքը Հիմնական օրենքի՝ Սահմանադրության մասին է, որն ընկած է մեր երկրի կյանքի հիմքում»,- ասել է Պուտինը:

Ավելի վաղ Սահմանադրական փոփոխությունների հարցով հանրքվեի անցկացումը նախատեսված էր ապրիլի 22-ին, սակայն հետաձգվել էր կորոնավիրուսի տարածման պատճառով:

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ    


Վերնագիրի այլ պիտակները