Պուտինն ու Թրամփը քննարկել են նավթը, կորոնավիրուսը եւ տիեզերքը

21:46   01 Հունիս 2020    354

ՌԴ եւ ԱՄՆ նախագահներ Վլադիմիր Պուտինն ու Դոնալդ Թրամփը հեռախոսազրույցում քննարկել են կորոնավիրուսի դեմ պայքարի միջոցառումները։

Պուտինը շնորհակալություն է հայտնել Ռուսաստան թոքերի արհեստական օդափոխման ամերիկյան սարքեր առաքելու համար, տեղեկացնում է Hayatsk.info-ն։

Ինչպես հայտնում է Կրեմլի մամուլի ծառայությունը, Պուտինը շնորհավորել է Դոնալդ Թրամփին մայիսի 30-ին Crew Dragon տիեզերանավի հաջող արձակման կապակցությամբ։ Երկուստեք հաստատվել է տիեզերական ոլորտում փոխշահավետ համագործակցության պատրաստակամությունը։

Կողմերը դիտարկել են ՕՊԵԿ -ի համաձայնագրի իրականացման համատեքստում համաշխարհային նավթային շուկայում իրավիճակը։ Արձանագրվել է, որ այդ բազմակողմանի պայմանավորվածությունը, որը ձեռք է բերվել ՌԴ եւ ԱՄՆ նախագահների ակտիվ աջակցությամբ, տանում է դեպի նավթի պահանջարկի աստիճանաբար վերականգնում եւ գների կայունացում։

Թրամփը տեղեկացրել է G7-ի գագաթաժողովը Ռուսաստանի, Ավստրալիայի, Հնդկաստանի եւ Կորեայի Հանրապետության առաջնորդների հնարավոր մասնակցությամբ անցկացնելու իր գաղափարի մասին։

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ    


Վերնագիրի այլ պիտակները