ԱՄՆ-ը մինչև տարեվերջ երկարաձգել է Չինաստանից ներկրվող մի շարք ապրանքների բացառումը մաքսատուրքերի ցանկից

21:55   01 Հունիս 2020    589

ԱՄՆ իշխանությունները որոշում են կայացրել մինչև 2020 թվականի վերջը երկարաձգել Չինաստանից ներկրվող մի շարք ապրանքների բացառման ժամկետն ավելի վաղ սահմանված մաքսատուրքերի ենթակվելուց:

«Այս փաստաթուղթը տեղեկացնում է առևտրային բանակցություններում ԱՄՆ ներկայացուցչի՝ մի շարք բացառությունների ժամկետը մինչև 2020-ի դեկտեմբերի 31-ը երկարաձգելու մտադրության մասին»,- ասվում է փաստաթղթում, որն ուժի մեջ կմտնի երեքշաբթի օրվանից, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Համապատասխան մաքսատուրքերը 34 մլրդ ընդհանուր արժողությամբ չինական արտադրանքների նկատմամբ սահմանվել էին 2018-ի հուլիսի 6-ից:

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ    


Վերնագիրի այլ պիտակները