Ճապոնական քաղաքում մտադիր են արգելել քայլելիս հեռախոսների օգտագործումը

09:06   02 Հունիս 2020    233

Ճապոնական Յամատո քաղաքի պաշտոնյաները քաղաքային խորհրդին ներկայացրել են քայլելիս հեռախոսների օգտագործումն արգելող օրինագծի նախագիծ։

«Սմարթֆոններից օգտվողների, ինչպես նաեւ դժբախտ պատահարների թիվն արագ աճում է»։ «Մենք ուզում ենք կանխել դա»,- հավելել է նա՝ նշելով, որ ընդունման դեպքում դա կլինի առաջին նման արգելքը Ճապոնիայում, տեղեկացնում է Hayatsk.info-ն։

Ճապոնական բջջային կապի հսկա NTT Docomo-ի 2014 թվականին կատարած ուսումնասիրությունները պարզել են հետիոտնի տեսողության միջին դաշտը, մինչդեռ սմարթֆոնին նայելիս օգտագործվում է սովորաբար մեր աչքերի ընկալման միայն հինգ տոկոսը։

Ընկերությունն իրականացրել է համակարգչային մոդելավորում, թե ինչ կլինի, եթե 1500 մարդ Տոկիոյում սմարթֆոն նայելով անցնի հետիոտնային անցումով։

Արդյունքները ցույց են տվել, որ նրանց երկու երրորդն առանց միջադեպի չի կարող հասնել դիմացի մայթին. 446 բախում, 103 վրաերթ եւ 21 մարդ գցել են իրենց հեռախոսները:

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ    


Վերնագիրի այլ պիտակները