Նեւադայում հղի դինոզավրի մնացորդներ են գտել

09:17   02 Հունիս 2020    223

Նեւադայում 246 մլն տարի առաջ ապրած հղի դինոզավրի մնացորդներ են գտել։ Գտածոն հայտնաբերվել է Ավգուստի լեռներում՝ Մարտին Սանդերի գլխավորած գիտնականների խմբի կողմից։

Մանցորդները գտնվել են հյուսիսային Նեւադայում, Ռենո քաղաքից 241 կմ արեւելք։ Դրանք եղել են Ավգուստի լեռներից մեկի լանջին՝ մոտ 1820 մետր բարձրության վրա, տեղեկացնում է Hayatsk.info-ն։

Հետազոտողները հայտնաբերել են իխտիոզավրի ողնաշար՝ բնորոշ թեքությամբ, որը ցույց է տալիս, որ օվկիանոսում ապրող կենդանին մահվան պահին հղի է եղել։

Գտնված մնացորդները չեն համապատասխանում գիտությանը հայտնի իխտիոզավրերից ոչ մեկին։ Դրա հիման վրա գիտնականները եզրակացրել են, որ կենդանին, որին դրանք պատկանել են, նախկինում անհայտ տեսակի իխտիոզավր է։

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ    


Վերնագիրի այլ պիտակները