Թրամփն ԱՄՆ-ում անկարգություններն անվանել է ներքին ահաբեկչության գործողություններ

10:13   02 Հունիս 2020    256

ԱՄՆ-ում ներկայիս անկարգությունները խաղաղ ցույցեր չեն, այլ ներքին ահաբեկչության գործողություններ:

Այս մասին հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը՝ երկուշաբթի երեկոյան Սպիտակ տան Վարդագույն այգում հանդես գալով համաքաղաքացիներին հղած ուղերձով՝ կապված վերջին մի քանի օրերին երկրում տեղի ունեցած բողոքի զանգվածային ցույցերի եւ անկարգությունների հետ, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

«Լինքոլնի հուշակոթողը եւ Երկրորդ աշխարհամարտի հուշակոթողը ենթարկվել են վանդալների հարձակմանը: Սրանք բողոքի խաղաղ ցույցեր չեն, սրանք ներքին ահաբեկչության գործողություններ են,- ասել է Թրամփը: - Անմեղ մարդկանց սպանությունը մարդկության եւ Աստծո դեմ հանցագործություն է»:

«Ամբողջ Ամերիկան ցավ է ապրում եւ վրդովված է Ջորջ Ֆլոյդի դաժան մահվան փաստով: Վարչակազմն ամբողջությամբ հանձնառու է, որպեսզի արդարությունը հաղթանակի,- նշել է նախագահը: - Բայց մենք թույլ չենք տա, որ կատաղած ամբոխը խլացնի խաղաղ ցույցերը: Կողոպուտների ամենամեծ զոհերը մեր խաղաղասեր քաղաքացիներն են ամենաաղքատ շրջաններում, ես պայքարելու եմ նրանց անվտանգության համար»:

«Բայց վերջին օրերին մեր երկիրը գրավել են պրոֆեսիոնալ անարխիստները, կողոպտողները, հանցագործները, «Հակաֆան» (ամերիկացի հակաֆաշիստների շարժում) եւ ուրիշները,- հայտարարել է նա: - Մի շարք նահանգներ եւ տեղական իշխանություններ չլուծեցին բնակիչների անվտանգության ապահովման անհրաժեշտ միջոցառումներ ընդունելու խնդիրը»:

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ    


Վերնագիրի այլ պիտակները