ԱՄՆ-ում բանտերը փակվել են երկրում անկարգությունների պատճառով

10:29   02 Հունիս 2020    210

ԱՄՆ դաշնային բանտերը 25 տարվա ընթացքում առաջին անգամ փակվել են անկարգությունների պատճառով, որոնք սկսվել են սևամորթ Ջորջ Ֆլոյդի մահից հետո:

Hayatsk.info-ն հայտնում է, որ այս մասին հաղորդում է «Government Executive»-ը՝ հղում անելով ԱՄՆ բանտերի բյուրոյին:

Բյուրոյում ընդգրկված են երկրից 122 հաստատություններ: Դրանցում պատիժ է կրում շուրջ 165,5 հազար բանտարկյալ: Նշվում է նաև, որ բանտի աշխատակիցների թիվը գրեթե 37 հազար է:

Հաստատությունները փակելու մասին որոշումը կայացվել է՝ անվտանգությունն ապահովելու համար, մինչև անկարգությունները չթուլանան:

Hayatsk.info

Հեշթեգներ: ԱՄՆ  


Վերնագիրի այլ պիտակները