Կանադան դեմ է Ռուսաստանի G7 վերադարձնելուն

11:29   02 Հունիս 2020    238

Կանադայի իշխանությունները դեմ են Ռուսաստանի՝ «Մեծ յոթնյակ» վերադառնալուն, այս մասին հաղորդել է վարչապետ Ջասթին Տրյուդոն։

Ավելի վաղ նման հայտարարությամբ հանդես էր եկել նաև Լոնդոնը։

«Ռուսաստանը G7-ից վտարվեց մի քանի տարի առաջ Ղրիմ ներխուժելուց հետո, Մոսկվան շարունակում է խախտել միջազգային օրենքներն ու նորմերը: Այդ պատճառով էլ նա մնում է և կմնա խմբից դուրս», – նրա խոսքերն է մեջբերում Reuters-ը:

Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն առաջարկել էր Ռուսաստանը G7 վերադարձնել, նա ընդգծել էր, որ գագաթնաժողովի ներկայիս ձևաչափը հնացած է։

Hayatsk.info

Հեշթեգներ: Կանադա   Ռուսաստան   G7  


Վերնագիրի այլ պիտակները