Քենթուկիում բողոքի ցույցերի ժամանակ զոհվել է մեկ մարդ

12:36   02 Հունիս 2020    282

Մինեապոլիսում աֆրոամերիկացի Ջորջ Ֆլոյդի սպանությունից հետո Միացյալ Նահանգներում սկսված բողոքի ակցիաները զերծ չեն եղել մարդկային զոհերից։

Քենթուկի նահանգի Լուիսվիլլ քաղաքում ցույցերի ժամանակ մեկ մարդ է զոհվել։

CNN-ի հաղորդման համաձայն, նախօրեին տեղի ոստիկանությունն ու ազգային գվարդիան սկսել են ցրել ցույցերը։

Իրավապահների ուղղությամբ կրակ է բացվել։ Իրավապահներն էլ պատասխան կրակ են բացել, որի հետեւանքով տեղում մեկ մարդ զոհվել է։ Ներկայումս դեպքի առնչությամբ հարցաքննվո

Իրավապահների ուղղությամբ կրակ է բացվել։ Իրավապահներն էլ պատասխան կրակ են բացել, որի հետեւանքով տեղում մեկ մարդ զոհվել է։ Ներկայումս դեպքի առնչությամբ հարցաքննվում են ականտեսները՝ բոլոր հանգամանքները պարզելու համար։

Hayatsk.info

Հեշթեգներ: Քենթուկի  


Վերնագիրի այլ պիտակները