Մոսկվայում կորոնավիրուսից առողջացել է ևս 6,030 հիվանդ

12:43   02 Հունիս 2020    263

Մոսկվայի փոխքաղաքապետ Անաստասիա Ռակովան հայտարարել է, որ մայրաքաղաքում կորոնավիրուսից բուժվել է ևս 6030 հիվանդ:

Hayatsk.info-ն հայտնում է, որ այդ մասին հայտնում է РИА Новости-ն:

Ըստ նրա՝ Մոսկվայում առողջացած մարդկանց թիվը շարունակում է ավելանալ:

«Բուժում ստանալուց հետո անցած օրվա ընթացքում ևս 6030 մարդ առողջացել է»,- ասել է Ռակովան:

Նա հավելել է, որ ընդհանուր առմամբ կորոնավիրուսից 88 269 հիվանդ է բուժվել:

Hayatsk.info

Հեշթեգներ: Մոսկվա  


Վերնագիրի այլ պիտակները