Facebook-ի աշխատակիցները մտադիր են վիրտուալ գործադուլ անել՝ ընդդեմ Թրամփի գրառումների մասին Ցուկերբերգի որոշման

13:57   02 Հունիս 2020    235

Facebook-ի աշխատակիցներից մի քանիսը ծրագրում են վիրտուալ գործադուլ իրականացնել՝ ընդդիմանալով սոցցանցի հիմնադիր Մարկ Ցուկերբերգի որոշմանը նախագահ Թրամփի հակասական գրառումների դեմ քայլեր չձեռնարկելու մասին:

Որպես գործադուլի մաս աշխատակիցները նախատեսում են մեկ ամբողջ ազատ օր վերցնել աշխատանքից: Նշվում է, որ ընկերության մենեջերներին հրահանգվել է պատասխան միջոցներ չձեռնարկել աշխատակիցների դեմ, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Գործադուլի համար պատճառ է դարձել անցյալ շաբաթ Ցուկերբերգի կայացրած որոշումը Թրամփի՝ վերջերս կատարած գրառումը չհեռացնելու մասին, որում վերջինս սպառնում էր Մինեսոտայում «կրակոցներով» հանդարտեցնել ցույցերը:

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ    


Վերնագիրի այլ պիտակները