Օբաման անդրադարձել է ԱՄՆ-ում Ջորջ Ֆլոյդի սպանությունից հետո չդադարող բողոքի ցույցերին և ռասայական խտրականությանը

13:27   02 Հունիս 2020    247

ԱՄՆ նախկին նախագահ Բարաք Օբաման գրառում է կատարել՝ անդրադառնալով Միացյալ Նահանգներում ներկա պահին տիրող ռասայական խտրականությամբ պայմանավորված ճգնաժամին:

Medium.com –ում հրապարակված հոդվածն Օբաման խորագրել է «Ինչպես այս պահը բեկումնային դարձնել իրական փոփոխության համար»:

«Եկեք չարդարացնենք բռնությունը, կամ բացատրենք այն, կամ մասնակցենք դրան: Եթե ցանկանում ենք, որ մեր քրեական արդարադատության համակարգը և ամերիկյան հասարակությունն ընդհանուր առմամբ ավելի բարձր բարոյական օրենքով առաջնորդվի, ապա մենք ինքներս պետք է ձևավորենք այդ օրենքը»,- գրել է Օբաման:

«Նախևառաջ, երկրի ներսում տիրող բողոքի ալիքն արտացոլում է հիասթափությունը ոստիկանական բարեփոխումներ անելու հարցում տասնամյակների ձախողման առնչությամբ: Ցուցարարների մեծամասնությունը, խաղաղ, խիզախ, պատասխանատու և ոգեշնչող են: Նրանք արժանի են հարգանքի և աջակցության, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Երկրորդ, ես առաջարկներ եմ լսել, որոնց համաձայն՝ ռասայական խնտրականության և քրեական արդարադատության համակարգի խնդիրը կարող է լուծվել միայն բողոքների և անմիջական գործողությունների միջոցով, իսկ քվեարկություններն ու քաղաքական ընտրությունները ժամանակի կորուստ են: Ես չեմ կարող չհամաձայնել: Բողոքի ցույցերը կոչված են բարձրացնելու հանրության գիտակցությունը:

Վերջապես, որքան որոշակի դարձնենք մեր պահանջները ոստիկանական և արդարադատության համակարգի փոփոխության մասին, այնքան ավելի բարդ կլինի պաշտոնյաների համար՝ մատների արանքով նայել խնդրին և մոռանալ այն, երբ ցույցերը դադարեն»,- գրել է Օբաման:

Հիշեցնենք, որ ԱՄՆ-ում բողոքի զանգվածային ցույցերի պատճառ է դարձել ոստիկանի կողմի սևամորթ իրավախախտ Ջորջ Ֆլոյդի սպանությունը, որը տեղի է ունեցել մայիսի 25-ին Մինեապոլիսում:

Սոցցանցերում 10 րոպե տևողությամբ տեսանյութ էր հրապարակվել, որում ոստիկանը Ջորջ Ֆլոյդին պառկեցրել է գետնին ու ծնկով սեղմում է նրա վիզը։ Անտեսելով տղամարդու աղաչանքներն ու շնչել չկարողանալու մասին խոսքերը՝ ոստիկանը հրաժարվում է նրան բաց թողնել, դրա հետևանքով Ֆլոյդը մահանում է։

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ    


Վերնագիրի այլ պիտակները