Լեհաստանի Սենատն ընդունել է փոստով նախագահի ընտրությունների մասին օրենք

14:34   02 Հունիս 2020    330

Հունիսի 2-ի գիշերը Լեհաստանի խորհրդարանի վերին պալատը օրենք է ընդունել նախագահական ընտրությունների անցկացման մասին, որը հնարավորություն է տալիս քվեարկություն անցկացնել խառը ընտրակարգով:

Դա նշանակում է, որ ընտրողները կարող են գնալ ընտրատեղամասեր կամ քվեարկել փոստով այն դեպքերում, եթե գտնվում են կարանտինում:

Օրենսդրական փոփոխության օգտին քվեարկել է 94 սենատոր, դեմ եղել է միայն 1-ը:

Այժմ փաստաթուղթը ուղարկվելու է Սեյմ՝ ստորին պալատ, որը կարող է ընդունել կամ մերժել փոփոխությունները: Սեյմում հաստատվելուց հետո այն կհասնի նախագահին՝ վավերացնելու համար:

Ինչպես հայտնի է, մայիսի 10-ին Լեհաստանում պետք է տեղի ունենային հերթական նախագահական ընտրությունները, սակայն կորոնավիրուսի համավարակը խանգարեց դրանց անցկացմանը:

Hayatsk.info

Հեշթեգներ: Լեհաստան  


Վերնագիրի այլ պիտակները