Նախագահը միջոցներ է հատկացրել Սումգայիթում լուսավորման ժամանակակից համակարգերի տեղադրման համար

12:00   02 Հունիս 2020    285

Հունիսի 2-ին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը կարգադրություն է ստորագրել Սումգայիթ քաղաքում լուսավորման ժամանակակից համակարգերի տեղադրման մասին, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Կարգադրության մեջ ասված է, որ Սումգայիթ քաղաքում լուսավորման ժամանակակից համակարգերի տեղադրման նպատակով Ադրբեջանի նախագահի պահուստային հիմնադրամից 6 միլիոն մանաթ է հատկացվելու Սումգայիթի գործադիր իշխանությանը:

Ֆինանսների նախարարությանը հանձնարարվել է սահմանված կարգով ապահովել ֆինանսավորումը, Նախարարների կաբինետին՝ լուծել սույն կարգադրությունից բխող բոլոր հարցերը:

Hayatsk.info

Հեշթեգներ: Ադրբեջան   նախագահ   Իլհամ-Ալիև  


Վերնագիրի այլ պիտակները