Google-ը հետաձգել է Android 11-ի պրեզենտացիան

16:56   02 Հունիս 2020    261

Google-ը հետաձգել է սմարթֆոնների համար նախատեսված օպերացիոն համակարգի նոր վարկածի պրեզենտացիան, որը պետք է տեղի ունենար հունիսի 3-ին։

Հայտարարության մեջ նշվում է, որ Android 11-ի բետա տարբերակի ներկայացման միջոցառումը հետաձգվում է անորոշ ժամանակով։

Ըստ մեկնաբանություններում հնչող տեսակետների, հետաձգման պատճառը ԱՄՆ-ում ընթացող բողոքի ակցիաներն են։

Hayatsk.info

Հեշթեգներ: Google  


Վերնագիրի այլ պիտակները