Համացանցում հայտնվել են պաստառներ, որոնք «սպանում են» Android-ը - VIDEO

18:41   02 Հունիս 2020    301

Համացանցում հայտնվել են մի նկարի վերաբերյալ բազմաթիվ հաղորդագրություններ, որն ամբողջությամբ անջատում են Android սմարթֆոնները:

Պարզապես պետք է այս պատկերն ընտրել՝ որպես հեռախոսի էկրանի պաստառ, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Չարամիտ պատկերը կարծես սովորական լանդշաֆտային լուսանկար է, բայց եթե այն տեղադրեք սմարթֆոնի էկրանին, այն անվերջ կվերագործարկվի. խնդիրը կարող եք լուծել միայն բոլոր տվյալներն ամբողջությամբ վերականգնելով:

Խնդիրը միանգամից ներկայացվել է մի քանի խոշոր հրատարակությունների՝ Android Authority-ի, 9to5google-ի, Engadget-ի և այլոց կողմից։

Ըստ օգտագործողների, այս սխալը գործում է Google Pixel, Nokia, Samsung, Xiaomi, OnePlus և շատ ուրիշ սմարթֆոնների համար: Լրագրողները մեկնաբանության համար դիմել են Google-ին, բայց ընկերությունը հրապարակայնորեն ոչինչ չի ասում:

Android-ի այս խոցելիությունը նման է, այսպես կոչված, «տեքստային ռումբերի», երբ որոշակի սիմվոլների պատճառով սմարթֆոնը կարող է սառեցվել: Միայն սովորաբար նման դեպքերում խնդիրն ավելի հեշտ է շտկել, իսկ այս պատկերի պատճառով դուք ստիպված կլինեք ամբողջությամբ վերականգնել սարքի բոլոր տվյալները:

Android Authority-ի խմբագիրը տեսանյութում ցույց է տվել, թե ինչպես է սմարթֆոնի աշխատանքը խափանվում նոր պաստառների պատճառով:



Hayatsk.info

Հեշթեգներ: Android  


Վերնագիրի այլ պիտակները