Ֆրանսիայում սկսում են կարանտինից դուրս գալու երկրորդ փուլը

20:25   02 Հունիս 2020    547

Ֆրանսիան երեքշաբթի սկսում է կարանտինից դուրս գալու հաջորդ փուլը:

Այսօր վանից լրացուցիչ չեղարկվում են մարտի կեսին կորոնավիրուսի համավարակի պատճառով մտցված մի ամբողջ շարք սահմանափակումներ, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Երկրում տեղաշարժը կդառնա ազատ. ուղեւորություններն այլեւս սահմանափակված չեն տանից 100 կմ շառավղով: Պաշտպանական դիմակի կրումը մնում է, սակայն հանրային տրանսպորտի բոլոր ուղեւորների համար: Ընդ որում՝ իշխանությունները չեղարկել են իրենց նախկին կարգադրությունը սոցիալական հեռավորության պահպանման նպատակով երկաթուղում եւ մետրոյում նստելատեղերի քանակի կրկնակի կրճատման մասին:

Երեքշաբթիից սմարթֆոնների մեջ կսկսի գործել հավելվածը, որը կիրազեկի վերջին 2 շաբաթում ինֆեկցիան կրողների հետ հնարավոր շփումների մասին: Փորձագետների կարծիքով՝ նման տեղեկությունը պետք է փարիզցիներին դրդի ժամանակին թեստավորվել եւ անհրաժեշտության դեպքում կրկին տնային ռեժիմի անցնել:

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ    


Վերնագիրի այլ պիտակները