Աշխարհի ամենատարեց տղամարդը բացահայտել է երկարակեցության գաղտնիքը

20:54   02 Հունիս 2020    345

Բուխարեստի բնակիչ Դումիտրու Կոմանեսկուն 112-ամյա բրիտանացի Բոբ Ուայթոնի մահից հետո աշխարհի ամենատարեց մարդն է դարձել:

Կոմանեսկուն 111 տարեկան է: Նա ծնվել է 1908 թվականի նոյեմբերի 8-ին Ռումինիայի մայրաքաղաքի մերձակայքում գտնվող Պրովիցա-դե-Ժոս համայնքում, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Պատանեկության տարիներին նա սովորել է մաթեմատիկայի ֆակուլտետում Գեորգցե Ցեցեյկայի մոտ, ով հիմնադրել է դիֆերենցիալ երկրաչափության տեղական դպրոցը: ՀետագայումԴումիտրու Կոմանեսկուն թողել է գիտությունը եւ սկսել է գյուղատնտեսություն ուսումնասիրել: Իր կյանքի հետագա 70 տարին նա նվիրել է հենց այս ոլորտում աշխատանքին:

Տղամարդը պարբերականի հետ զրույցում նշել է, որ իր երկարակեցության պատճառը կնոջ, որդիների եւ թոռների սերն է համարում:

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ    


Վերնագիրի այլ պիտակները