Իրանում գրանցվել է վերջին 2 ամսում կորոնավիրուսով վարակման ամենաբարձր մեկօրյա ցուցանիշը

21:06   02 Հունիս 2020    335

Իրանում կորոնավիրուսով վարակման ավելի քան 3000 նոր դեպք է արձանագրվել վերջին մեկ օրում, որն ամենաբարձր ցուցանիշն է երկու ամսվա ընթացքում:

Իրանում վարակման 3117 նոր դեպք է արձանագրվել, մահվան՝ 64 դեպք: Վերջին անգամ Իրանում վարակման նման մեկօրյա ցուցանիշ էր գրանցվել ապրիլի 1-ին, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

«Մի քանի նահանգներում արձանագրված վարակման ցուցանիշներն աճում են: Հաղորդվում է, որ սոցիալական հեռավորությունը և դիմակի կրումը չի պահպանվում մարդաշատ վայրերում»,- ասել է նախարարության խոսնակը:

Վերջին տվյալների համաձայն՝ Իրանում վարակվածների թիվը հասել է 157․562-ի, մահացածներինը՝ 7942-ի: Ավելի քան 123․000 մարդ ապաքինվել է, ներկա պահին ակտիվ վարակակիրների թիվը կազմում է 26․543:

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ    


Վերնագիրի այլ պիտակները