Հիտլերի հայրական տունը կվերածվի ոստիկանական բաժանմունքի

21:17   02 Հունիս 2020    312

Ավստրիական Marte.Marte ճարտարապետական բյուրոն շահել է Վերին Ավստրիա դաշնային հողում գտնվող տան վերակառուցման տենդերը:

Այդ տանը ծնվել է Երրորդ ռեյխի ղեկավար Ադոլֆ Հիտլերը, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Ավստրիայի ԱԳՆ-ն 2019 թվականին հայտարարել էր, որ տունը գնել է նախկին սեփականատիրոջից և որոշել է այն վերածել ոստիկանական բաժանմունքի:

Մինչև 1965 թվականը XVII դարի այդ եռհարկանի շենքում գրադարան է տեղակայված եղել, այնուհետև՝ բանկի բաժանմունք և դպրոց: 1977-2011 թվականներին շենքի տարածքում արհեստանոցներ են գործել:

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ    


Վերնագիրի այլ պիտակները