Աշխարհում կորոնավիրուսի դեմ 133 հնարավոր պատվաստանյութ է մշակվում. ԱՀԿ

21:46   02 Հունիս 2020    320

Առողջահության համաշխարհային կազմակերպությունը հայտնել է ողջ աշխարհում կորոնավիրուսի դեմ 133 հավանական պատվաստանյութերի մշակման մասին:

Նշվում է, որ հավանական պատվաստանյութերից 10-ը գտնվում են կլինիկական փորձարկման փուլում ԱՄՆ-ում, Մեծ Բրիտանիայում և Չինաստանում, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Մյուս 123-ը գտնվում են նախակլինիկական գնահատման փուլում աշխարհի տարբեր երկրների գիտական կենտրոններում, այդ թվում՝ Տոկիոյի համալսարանում, Թուլեյնի համալսարանում (ԱՄՆ), Ալբերտայի համալսարանում (Կանադա), Փիթսբուրգի համալսարանում:

Հիշեցնենք, որ կլինիկական փորձարկման փուլում է գտնվում նաև ամերիկահայ գործարար Նուբար Աֆեյանի Moderna ընկերության ստեղծած պատվաստանյութը, որը մշակվել է ԱՄՆ Ալերգիայի և ինֆեկցիոն հիվանդությունների ազգային հետազոտական կենտրոնի հետ համատեղ:

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ    


Վերնագիրի այլ պիտակները