Ինդոնեզիայում երկու եղբայրներին մահապատիժ է սպառնում այսպես կոչված «պատվի սպանության» համար

09:04   03 Հունիս 2020    190

Ինդոնեզիայում երկու եղբայրներին մահապատիժ է սպառնում այսպես կոչված «պատվի սպանության» համար:

Նրանք սպանել են իրենց հարազատ քրոջը՝ հարձակվելով նրա վրա մաչետեով եւ փայտով, քանի որ նրանց կարծիքով աղջիկը սեռական հարաբերություն է ունեցել զարմիկի հետ, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Աղջիկը 16 տարեկան էր: Մեղավոր ճանաչվելու դեպքում եղբայրներին մահապատիժ կսպառնա: Հետաքննությունը ցույց է տվել, որ սպանությունը կատարվել է ընտանիքի պատիվը պահելու համար:

Այսպես կոչված «պատվի սպանությունները» տարածված են Մերձավոր Արեւելքի եւ Հարավային Ասիայի մի շարք երկրներում, սակայն հազվադեպ են հանդիպում Ինդոնեզիայում:

ՄԱԿ-ի գնահատականների համաձայն՝ տարեկան մոտ 5000 կին է սպանվում ընտանիքի անդամի կողմից «ամոթի» պատճառով: ՄԱԿ-ի տվյալներով՝ Ինդոնեզիան երեխաների ամուսնությունների թվով աշխարհում 8-րդ տեղում է:

Hayatsk.info

Հեշթեգներ: Ինդոնեզիա  


Վերնագիրի այլ պիտակները