Մեքսիկայում 1 օրում կորոնավիրուսի հետևանքով զոհերի թիվն ավելացել է 470-ով

10:03   03 Հունիս 2020    210

Մեքսիկայում կորոնավիրոսի հետևանքով զոհերի թիվը 1 օրում ավելացել է 470-ով և հասել 10 637-ի:

Այս մասին հայտնում է РИА Новости-ն՝ հղում տալով երկրի առողջապահության նախարարությանը: Հաղորդվում է, որ կորոնավիրուսով վարակման ընդհանուր թիվը աճել է 3891-ով՝ հասնելով 97 326-ի, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

«Համաձայն այսօրվա թարմացված տվյալների՝ համավարակի սկզբից Covid-19-ի հետևանքով բարդացումներից մահացել է 10 637 մարդ»,- ասել է Մեքսիկայի առողջապահության նախարարության համաճարակաբանության տնօրեն Խոսե Լուիս Ալոմիան մամուլի ասուլիսի ժամանակ:

Նախօրեին հաղորդվում էր 10 167 զոհի և 93 435 տուժածի մասին, որոնք վարակվել են նոր կորոնավիրուսով:

Hayatsk.info

Հեշթեգներ: Մեքսիկա  


Վերնագիրի այլ պիտակները