Բրազիլիան թարմացրել է կորոնավիրուսից մահվան օրական դեպքերի հակառեկորդը

11:19   03 Հունիս 2020    281

Անցած 1 օրում Բրազիլիայում կորոնավիրուսից մահացել է 1262 մարդ, ինչը դարձել է պանդեմիայի սկսվելուց ի վեր երկրում մահացության ամենաբարձր ցուցանիշը։

Hayatsk.info-ն հայտնում է, որ այս մասին հայտնել է երկրի Առողջապահության նախարարությունը։

Բրազիլիայում կորոնավիրուսից մահացածների ընդհանուր թիվը հասել է 31 936-ի, վարակվածների ընդհանուր թիվը՝ 555 383-ի։ Ողջ երկրում 300 546 մարդ գտնվում է բժշկական հսկողության տակ։

Կորոնավիրուսի առաջին դեպքը Բրազիլիայում հաստատվել է փետրվարի 26-ին։

Hayatsk.info

Հեշթեգներ: Բրազիլիա  


Վերնագիրի այլ պիտակները