Իսրայելը բարեհաջող գերճշգրիտ բալիստիկ հրթիռ է փորձարկել. VIDEO

11:45   03 Հունիս 2020    227

Israel Aerospace Industries (IAI) պաշտպանական ընկերությունը հունիսի 2-ին հրապարակել է տեսանյութ, որը պատմում է նորագույն հականավային բալիստիկ հրթիռի մասին:

Այն կարող է թիրախները խոցել ինչպես մոտ, այնպես էլ հեռու տարածությունների վրա: Իսրայելական ռազմական կոնցերնի նոր արտադրանքը առանձնանում է թիրախները խոցելու գերբարձր ճշգրտությամբ, գրում է The Jerusalem Post պարբերականը:

IAI-ն բարեհաջող փորձարկել է գերճշգրիտ հրթիռը, որը կարող է խոցել թիրախները մինչև 400 կմ հեռավորության վրա: Հրթիռի ձևափոխված տարբերակը մարտավարական նպատակների համար խոցում է հակառակորդի թիրախները 90 կմ հեռավորության վրա:

Հունիսի 2-ին փորձարկված հրթիռը նախատեսված է LORA ցամաքային-ծովային դասի մարտական համալիրի համար, այն խոցում է թիրախներն առավելագույնը 0,9 մետր շեղումով: LORA օպերատիվ-մարտավարական հրթիռային համակարգը, որի ստեղծողը IAI-ն է, 2000-ականների սկզբից գտնվում է Իսրայելի պաշտպանության բանակի զինանոցում: 2018 թվականից հարվածային այս համակարգը մատակարարվել է Ադրբեջանին, որն այս զենքի առաջին և առայժմ միակ ներկրողն է:



Hayatsk.info

Հեշթեգներ: Իսրայել  


Վերնագիրի այլ պիտակները