Վրաստանում գրանցվել է կորոնավիրուսով վարակման 4 նոր դեպք

12:23   03 Հունիս 2020    181

Վրաստանում գրանցվել է կորոնավիրուսով վարակման 4 նոր դեպք: Այս մասին տեղեկությունը քիչ առաջ թարմացվել է կառավարության կողմից ստեղծած հատուկ` stopcov.ge կայքում:

Այս պահի դրությամբ՝ Վրաստանում հաստատված է կորոնավիրուսի 800 դեպք:

Առողջացել է ևս 6 անձ, և ապաքինված քաղաքացիների քանակը կազմում է 640:

Նոր կորոնավիրուսի հետևանքով երկրում մահացել է 13 մարդ:

Կարանտինի ռեժիմում գտնվում է 2424 քաղաքացի, իսկ հիվանդանոցներում դիտարկման տակ՝ 304 մարդ:

Hayatsk.info

Հեշթեգներ: Վրաստան  


Վերնագիրի այլ պիտակները