Brent նավթի գինը 40 դոլարից անցել է

13:06   03 Հունիս 2020    513

Լոնդոնի ICE բորսայում Brent տեսակի նավթի ֆյուչերսի արժեքը՝ օգոստոսյան մատակարարումներով, աճել է 1,31 տոկոսով եւ հասել բարելի դիմաց 40,09 դոլար նիշին, այս մասին վկայում են սակարկությունների տվյալները, փոխանցում է ՏԱՍՍ-ը:

Այս տեսակի նավթը վերջին անգամ մեկ բարելի դիմաց 40 դոլարից ավելի արժեր ընթացիկ տարվա մարտի 6-ին, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

WTI տեսակի նավթն իր հերթին վաճառվել է բարելի դիմաց 37,57 դոլարի մակարդակում (+2,66 տոկոս):

Hayatsk.info

Հեշթեգներ: Նավթ  


Վերնագիրի այլ պիտակները