«Երջանիկ օրերի վերադարձը». Մակրոնը ոգևորությամբ է խոսել կարանտինից հետո սրճարանների և ռեստորանների վերաբացման մասին

13:42   03 Հունիս 2020    200

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտարարել է, որ կարանտինից հետո սրճարանների և ռեստորանների վերաբացումը վկայում է «երջանիկ օրերի վերադարձի» մասին:

Այս մասին նա հայտնել է Twitter-ում։ Ամբողջ Ֆրանսիայի տարածքում կորոնավիրուսի պատճառով հայտարարված սահմանափակումների թուլացմից հետո մարտի 14-ից ի վեր առաջին անգամ վերաբացվել են բոլոր սրճարաններն ու ռեստորանները, տեղեկացնում է Hayatsk.info-ն։

«Սրճարանների, հյուրանոցների և ռեստորանների վերաբացումը նշանավորում է երջանիկ օրերի վերադարձը։ Ոչ մի կասկած չկա առ այն, որ ֆրանսիացիները կրկին կայցելեն այս վայրեր՝ ֆրանսիական ոգու այդ հատվածը, մեր մշակույթն ու մեր արվեստը վերգտնելու համար»,-գրել է Մակրոնը:

Նա հավելել է, որ «այս դժվարին պահին պետությունը կշարունակի աջակցել այդ հատվածին»։ Վերջին տվյալներով՝ Ֆրանսիայում հաստատվել է կորոնավիրուսի 151 325 դեպք, որոնցից 28 940-ը՝ մահվան ելքով։

Hayatsk.info

Հեշթեգներ: Ֆրանսիա  


Վերնագիրի այլ պիտակները