Շվեդիան զղջացել է կորոնավիրուսի պատճառով կարանտին չհայտարարելու համար

17:44   03 Հունիս 2020    338

Շվեդիան զղջացել է կորոնավիրուսի պատճառով կարանտին չհայտարարելու համար:

Դա տեղի է ունեցել այն բանից հետո, երբ մահացության ցուցանիշով երկիրը հայտնվել է առաջին հորիզոնականում:

Hayatsk.info-ն հայտնում է, որ այս մասին գրում է The Independent-ը:

«Եթե մենք իմանայինք այդ հիվանդության մասին այն, ինչ հայտնի է այսօր, սահմանափակումներ կմտցնեինք, ինչպես արեցին շատ երկրներ»,-հայտարարել է երկրի գլխավոր համաճարակաբան Անդերս Թեգնելը՝ խոստովանելով, որ տրանսպորտի մասով սահմանափակումներն ու միջոցառումների արգելքը թույլ կտար խուսափել մահերի նման մեծ թվից:

Հարկ է նշել, որ դեռ մայիսին Թեգնելը պաշտպանում էր Շվեդիայի դիրքորոշումը:

Վերջին տվյալներով, Շվեդիայիում կորոնավիրուսից մահացել է 4,4 հազար մարդ, վարակվածների թիվը հասնում է 38,5 հազարի:

Hayatsk.info

Հեշթեգներ: Շվեդիա  


Վերնագիրի այլ պիտակները