Ֆիլադելֆիայում ցուցարարները վնասել են մոտ 30 բանկոմատ

18:47   03 Հունիս 2020    259

Ֆիլադելֆիայի ոստիկանությունը (Փենսիլվանիա նահանգ) հետաքննություն է սկսել՝ կապված քաղաքում փողոցային անկարգությունների ժամանակ անհայտ անձանց կողմից գիշերը բանկոմատների զանգվածային վնասման դեպքերի հետ։

Այս մասին հայտնում է CBS հեռուստաալիքը։ Մեկ գիշերվա ընթացքում վնասվել է մոտ 30 բանկոմատ։ Բանկոմատներից մեկի պայթեցման անհաջող փորձի հետևանքով երիտասարդ է մահացել, տեղեկացնում է Hayatsk.info-ն։

Նա տեղափոխվել է հիվանդանոց, սակայն բժիշկներին չի հաջողվել փրկել նրա կյանքը։ Նշվում է, որ 24-ամյա երիտասարդը փորձել էր պայթեցնել Sidekicks Sports բարում գտնվող բանկոմատը։

Hayatsk.info

Հեշթեգներ: Ֆիլադելֆիա  


Վերնագիրի այլ պիտակները