Ջոնսոնը Ֆլոյդի մահը «սարսափելի եւ աններելի» է անվանել

20:19   03 Հունիս 2020    254

Ամերիկացի Ջորջ Ֆլոյդի մահը սարսափելի եւ աններելի է, հայտարարել է Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը։


«Այն ինչ տեղի է ունեցել ԱՄՆ-ում, սարսափելի եւ աններելի է։ Մենք հետեւել ենք կատարվածին էկրաններին։ Իհարկե, բողոքը պետք է անցնի օրինական ձեւով եւ պատշաճ կերպով»,- ասել է Ջոնսոնը՝ ի պատասխան ԱՄՆ-ում Ջորջ Ֆլոյդի մահը մեկնաբանելու ընդդիմության առաջնորդ Կիրա Սթարմերի խնդրանքին, տեղեկացնում է Hayatsk.info-ն։

Շոտլանդական ազգայնականների ղեկավար Իան Բլեքֆորդը հարցրել է վարչապետին այն մասին, թե ինչ է նա ասել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին՝ կապված Ֆլոյդի մահվան հետ։

«Կարո՞ղ եք արդյոք ասել, որ սեւամորթների կյանքերը կարեւոր են»,- հարցրել է Բլեքֆորդը։

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ    


Վերնագիրի այլ պիտակները