Ողջ աշխարհում ավելի քան 600 բուժքույրեր մահացել են կորոնավիրուսի պատճառով

20:26   03 Հունիս 2020    234

Ողջ աշխարհում ավելի քան 600 բուժքույրեր են մահացել «Քովիդ-19» կորոնավիրուսով պայմանավորված հիվանդությունից, և ավելի քան 230 000 բուժաշխատող վարակվել է վիրուսով:

Hayatsk.info-ն հայտնում է, որ նման տվյալներ է հրապարակել Բուժքույրերի միջազգային խորհուրդը, որը ներկայացնում է բուժքույրերի ավելի քան 130 ազգային ասոցիացիաներ և 20 մլն անդամ ունի ողջ աշխարհում:

Խորհուրդը կոչ է անում կառավարություններին պաշտպանել իրենք առողջապահության համակարգի ներկայացուցիչներին ու կյանքեր փրկել, ինչպես նաև հստակ տվյալներ տրամադրել բուժաշխատողների վերաբերյալ:

Կառույցի ներկայացրած տվյալները հիմնվում են բուժքույրերի ազգային ասոցիացիաների տրամադրած տեղեկությունների վրա:

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ    


Վերնագիրի այլ պիտակները