Իտալիան հաղթահարել է համավարակի ծանր պահը. վարչապետ

22:28   03 Հունիս 2020    320

Իտալիայի վարչապետ Ջուզեպպե Կոնտեն հայտարարել է, որ երկիրը հաղթահարել է համապարակի ծանրագույն պահը, սակայն այժմ անհրաժեշտ է դուրս գալ տնտեսական ճգնաժամից:

«Մայիսի 4-ից մենք վերսկսել ենք արտադրությունը, և տվյալները բավականին հուսադրող են: Կորոնավիրուսով վարակման նոր դեպքերի թիվը զգալիորեն նվազել է և շարունակում է նվազել ողջ երկրով մեկ: Այժմ համավարակի ծանր պահն անցել է, սակայն սկսվել է տնտեսական ճգնաժամի սուր պահը»,- ասել է Կոնտեն:

Նա «թեթևամտություն» է անվանել պնդելը, որ վիրուսն անհետացել է: «Այն չի անհետացել, նույնիսկ եթե վարակման թիվը նվազում է: Կարևոր է ֆիզիկական հեռավորություն պահպանել և դիմակ կրել»,- հավելել է գործիչը, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Իտալիայում վերջին մեկ օրում կորոնավիրուսով վարակվել է 321 մարդ, մահացել՝ 71-ը: Ակտիվ վարակակիրների թիվը կազմում է 39 297:

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ    


Վերնագիրի այլ պիտակները