Իռլանդիայում կարանտինի պատճառով գարեջրի վաճառքը մեկ երրորդով կրճատվել է

09:58   04 Հունիս 2020    225

Ինքնամեկուսացման միջոցառումները խախտել են Իռլանդիայի բնակիչների բազմադարյա արարողությունը՝ աշխատանքից հետո բարի կանգնակի մոտ ավանդական պինտա գարեջուր խմել:

Երկրում փաբերի եւ ռեստորանների համատարած փակման պայմաններում գարեջրի վաճառքը կտրուկ անկում է ունեցել:

Ապրիլին՝ համավարակի ամենաթեժ ժամանակ, թույլ ալկոհոլային ըմպելիքների իրացումը կրճատվել է 35 տոկոսով, ինչը շուրջ 13,6 մլն լիտրով պակաս է անցած տարվա նույն ժամանակահատվածի համեմատությամբ, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Ալկոհոլային արտադրանք արտադրողների ազգային միության փորձագետները հատվածի հեռանկարներն առայժմ հոռետեսորեն են գնահատում՝ պայմանավորված այն հանգամանքով, որ տեղական խմիչքի հաստատությունները բացվելու են օգոստոսից ոչ շուտ, իսկ գաստրոնոմիական փառատոները եւ համտեսումներն ընդհանրապես արգելված են, փոխանցում է RG-ն:

Նշվում է, որ իռլանդացիները ակտիվորեն ալկոհոլի պաշար են գնել կարանտինի ժամանակի համար, բայց նույնիսկ դա էականորեն չի ազդել վիճակագրության վրա:

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ    


Վերնագիրի այլ պիտակները