Թրամփը խոսել է երկրում բողոքի ակցիաները բանակի միջոցով ճնշելու մասին

10:21   04 Հունիս 2020    236

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կարծում է, որ երկրում բողոքի ակցիաները ճնշելու համար բանակը ներգրավելու անհրաժեշտություն չի լինի։

Այս մասին նա հայտարարել է հունիսի 3-ին Newsmax TV հեռուստաալիքին տված հարցազրույցում տեղեկացնում է Hayatsk.info-ն։

«Դա կախված է իրավիճակից։ Չեմ կարծում, որ մենք ստիպված կլինենք այդ քայլին գնալ»,- ընդգծել է ԱՄՆ նախագահը։

Ընդ որում՝ Պենտագոնի ղեկավար Մարկ Էսպերը չեղյալ է հայտարարել Վաշինգտոնի մերձակա շրջան ուղարկված զինծառայողների տեղակայման մասին որոշումը:

Ծրագրերը փոխվել են Պենտագոնում ներքին բանակցություններից և Սպիտակ տանը կայացած հանդիպմանը Էսպերի մասնակցությունից հետո:

ԶԼՄ-ների տվյալներով՝ Կոլումբիայի շրջան էր ժամանել մոտավորապես 1,3 հազար զինվորական՝ կարգուկանոնի պահպանման հարցում հնարավոր օգնության համար: Նրանք հիմնականում գտնվում էին Վաշինգտոնի մոտակայքում գտնվող բազաներում։

Երկրի մայրաքաղաք և նրա արվարձաններ է ուղարկվել նաև ԱՄՆ-ի Ազգային գվարդիայի մոտ 1,7 հազար զինվորական՝ Ինդիանա, Թենեսի և Հարավային Կարոլինա նահանգներից:

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ    


Վերնագիրի այլ պիտակները