Ձերբակալության ժամանակ մահացած Ջորջ Ֆլոյդը վարակված է եղել կորոնավիրուսով

10:41   04 Հունիս 2020    218

ԱՄՆ-ում ոստիկանների կողմից կոշտ ձերբակալության արդյունքում մահացած Ջորջ Ֆլոյդը վարակված է եղել կորոնավիրուսով:

Hayatsk.info-ն հայտնում է, որ այս մասին հայտնում է The Sun-ը՝ հղում անելով Հեննեպինի շրջանի դատաբժշկական փորձագետների կողմից անցկացված դիահերձման արդյունքներին:

Պաշտոնական զեկույցում ասված է, որ ամենայն հավանականությամբ, Ֆլոյդի մոտ հիվանդությունն ընթացել է առանց սիմտոմների:

Բժիշկները նաև պարզել են, որ մահացածի օրգանիզմում ենթադրաբար եղել են այնպիսի նյութեր, ինչպիսիք են կաննաբինոիդները, ամֆետամինը և ֆենտանիլը:

Hayatsk.info

Հեշթեգներ: ԱՄՆ  


Վերնագիրի այլ պիտակները