ՌԴ-ն ու Սաուդյան Արաբիան նավթի արդյունահանման ծավալների կրճատման հարցի շուրջ պայմանավորվել են

10:48   04 Հունիս 2020    490

Ռուսաստանն ու Սաուդյան Արաբիան համաձայնվել են, որ անհրաժեշտք է ՕՊԵԿ+ գործարքով նախատեսված նավթի արդյունահանման ծավալների կրճատման առավելագույն սահմանաչափը պահպանել առնվազն եւս մեկ ամիս։

Հետագան ցույց կտա արդեն շուկայում տիրող իրադրությունը։

Hayatsk.info-ն հայտնում է, որ այս մասին հայտնում է «ՏԱՍՍ» լրատվական գործակալությունը։ Ըստ հաղորդման, ռուսական եւ սաուդական կողմերը ներկայացնող էներգետիկայի նախարարները գտնվում են մշտական շփման մեջ։

Նրանք նաեւ դժգոհ են մնացել մյուս երկրների՝ ստանձնած պարտավորությունների՝ մայիս ամսվա կատարման ընթացքից։ «ՏԱՍՍ»-ը նաեւ հաղորդում է, սեփական իրազեկ աղբյուրներին հղում տալով, որ քանի դեռ քվոտաների պահպանման հարցը չի լուծվել, հանդիպում չի նշանակվի։

Hayatsk.info

Հեշթեգներ: Ռուսաստան   Սաուդյան-Արաբիա  


Վերնագիրի այլ պիտակները