Բողոքի ցույցի մասնակիցները գնացել են դեպի ԱՄՆ Կոնգրեսի շենք

11:56   04 Հունիս 2020    180

Մոտ հազար մարդուց բաղկացած ամբոխը հասել է ԱՄՆ Կոնգրեսի շենքին հարակից հրապարակ՝ պարետային ժամի սկսվելուց մի քանի րոպե առաջ, հայտնում է РИА Новости-ն:

Երիտասարդները գնում են վիրավորական վանկարկումներ բղավելով այն ոստիկանների հասցեին, որոնք մետաղյա ցանկապատի մոտ կանգնած են: Ոստիկանությունը չի արձագանքում:

Կապիտոլիումի շենքի դիմաց ցուցարարները կանգ չեն առել, այլ շարունակել են դրան հակառակ ճանապարհը:

Մինեապոլիսում աֆրոամերիկացի Ջորջ Ֆլոյդի մահվանից հետո ԱՄՆ շատ նահանգներում ընթանում են բողոքի զանգվածային ցույցեր և տեղի են ունենում անկարգություններ:

Անկարգությունների դեմ պայքարում տեղական իրավապահ մարմիններին է հաճախ միանում ազգային գվարդիան, մոտ 40 քաղաքներում, ներառյալ Վաշինգտոնում և Նյու Յորքում պարետային ժամ է սահմանվել:

Hayatsk.info

Հեշթեգներ: ԱՄՆ  


Վերնագիրի այլ պիտակները