Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 1 նոր դեպք

12:15   04 Հունիս 2020    210

Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 1 նոր դեպք:

Hayatsk.info-ն հայտնում է, որ այս մասին տեղեկությունը թարմացվել է կառավարության կողմից ստեղծված stopcov կայքում:

Այսպիսով, այս պահի դրությամբ Վրաստանում հաստատված է նոր կորոնավիրուսի 801 դեպք:

Ապաքինվել է ևս 4 պացիենտ, ապաքինվածների թիվը կազմում է 644:

Կորոնավիրուսի հետևանքով մահացել է 13 պացիենտ:

Կարանտինի ռեժիմում է մնում 2424 մարդ, ստացիոնար հսկողության տակ՝ 304-ը:

Hayatsk.info

Հեշթեգներ: Վրաստան  


Վերնագիրի այլ պիտակները