Ֆրանսիան դեմ է Ռուսաստանի G7 վերադարձին

13:57   04 Հունիս 2020    280

Ֆրանսիան Ռուսաստանի մասնակցությամբ G8 ձևաչափին վերադարձի պատճառ չի տեսնում:

Նա նշել է, որ եղել են հատուկ պատճառներ՝ Մոսկվան «Մեծ ութնյակից» բացառելու համար: Այս պահի դրությամբ իրավիճակը չի փոխվել, գտնում են Ֆրանսիայում: Այնուամենայնիվ, անհրաժեշտ է Ռուսաստանի հետ երկխոսության այլ ուղիներ որոնել, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հանդես էր եկել G7-ում Ռուսաստանի ներկայության օգտին: Նա նշել է, որ G7-ում բարձրացվող թեմաների կեսը պետք է քննարկվի նաև Ռուսաստանի հետ, ուստի գագաթնաժողովի անցկացումն առանց նախագահ Վլադիմիր Պուտինի՝ ժամանակի անօգուտ վատնում է:

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ    


Վերնագիրի այլ պիտակները