Հարավային Կորեայում ընտրել են կորոնավիրուսի բուժման պրեպարատ

12:48   04 Հունիս 2020    234

Հարավային Կորեայի իշխանությունները թույլատրել են «Ռեմդեսիվիր» հակավիրուսային պրեպարատի գնումներ կատարել, հաշվի առնելով, որ այն կարող է օգնել նոր տիպի կորոնավիրուսի բուժման թերապիայում։

Hayatsk.info-ն հայտնում է, որ այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի» լրատվական գործակալությունը։

«Ռեմդեսիվիրը» հապճեպ կերպով հաստատվել է ԱՄՆ կողմից այս տարվա մայիսի մեկին՝ որպես պրեպարատ, որը օգտագործվում է կորոնավիրուսի բուժման համար։ Ժամանակին այն մշակվել էր Էբոլա տենդի բուժման համար, սակայն չէր կարողացել ապացուցել իր արդյունավետությունը։ Դեղամիջոցը ստեղծվել է ամերիկյան Gilead Sciences ընկերության կողմից։ Ներկայումս դեռ շարունակվում են այս դեղամիջոցի կլինիկական փորձարկումները միջազգային գիտական խմբի կողմից՝ ծանր հիվանդությամբ ընթացք ունեցող կորոնավիրուսով հիվանդների վրա։

Hayatsk.info

Հեշթեգներ: ՀարավայինԿորեա  


Վերնագիրի այլ պիտակները