ԱՄՆ-ն ընդլայնել է Կուբայի դեմ պատժամիջոցների ցանկը

17:58   04 Հունիս 2020    389

ԱՄՆ-ն ընդլայնել է Կուբայի դեմ պատժամիջոցների ցանկը՝ սահմանափակումներ մտցնելով 7 կազմակերպության դեմ:

Hayatsk.info-ն հայտնում է, որ այս մասին նշված է ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոյի երեկ տարածած հայտարարության մեջ: Տեքստում պնդում կա, որ բոլոր ֆիգուրանտներն իբր կապված են կուբացի զինվորականների հետ, փոխանցում է ՏԱՍՍ-ը:

«ԱՄՆ-ն Կուբայի վերաբերյալ ցուցակի մեջ է մտցնում 7 կազմակերպություն: Կուբայի իշխանությունները դրանց շահույթն օգտագործում են ժողովրդին ճնշելու, Վենեսուելայի գործերին միջամտելու համար,- նշված է հայտարարության մեջ: - Կազմակերպությունների թվում են զինվորականների կողմից վերահսկվող ֆինանսական հաստատությունը, 3 հյուրանոց, 2 դայվինգ կենտրոն եւ մեկ ակվապարկ»:

Պետքարտուղարությունից կարծում են, որ Կուբայի զբոսաշրջային ոլորտի մեծ մասը վերահսկվում է զինվորականների կողմից, ուստի ԱՄՆ-ն այս երկիր այցելող բոլորին կոչ է անում օգտվել փոքր բիզնեսի ծառայություններից:

Hayatsk.info

Հեշթեգներ: ԱՄՆ   Կուբա  


Վերնագիրի այլ պիտակները