Ցուցարարները հարձակվել են Հունաստանում ԱՄՆ դեսպանատան վրա

14:50   04 Հունիս 2020    234

Ցուցարարները հարձակվել են Հունաստանի Աթենք քաղաքում ԱՄՆ դեսպանատան վրա:

Hayatsk.info-ն հայտնում է, որ այս մասին հայտնում է հունական հեռուստաալիքներից մեկը:

Մասնավորապես, ակցիայի մասնակիցները մոլոտովի կոկտեյլներ ու քարեր են նետել շենքի ուղղությամբ և այրել մի քանի աղբամաններ: Դրան ի պատասխան՝ իրավապահներն արցունքաբեր գազ են կիրառել:

Նշվում է, որ այդ կերպ ակցիայի մասնակցիներն իրենց աջակցությունն են հայտնել ամերիկացի ցուցարարներին, ովքեր փողոց են դուրս եկել Ջորջ Ֆլոյդի մահից հետո:

Հիշեցնենք, որ Ջորջ Ֆլոյդը մահացել է ոստիկաների կողմից կոշտ ձերբակալության արդյունքում, ինչից հետո ԱՄՆ խոշոր 75 քաղաքներում սկսվել են բողոքի ցույցեր։ Ոստիկանների հետ բախումների արդյունքում տասնյակ մարդիկ մարմնական վնասվածքներ են ստացել։

Hayatsk.info

Հեշթեգներ: ունաստան   ԱՄՆ  


Վերնագիրի այլ պիտակները