Մոտ 7 մագնիտուդ հզորությամբ երկրաշարժ է տեղի ունեցել Չիլիում

15:16   04 Հունիս 2020    237

6,8 մագնիտուդ հզորությամբ երկրաշարժ է տեղի ունեցել Չիլիի հյուսիս-արեւելքում։

Hayatsk.info-ն հայտնում է, որ այս մասին հայտնում է Եվրոպական-Միջերկրածովյան սեյսմոլոգիական կենտրոնը։ Ցնցումները գրանցվել են տեղի ժամանակով 07։35-ին։

Էպիկենտրոնը գտնվում է Սան-Պեդրո դե-Ատակամա բնակավայրից 50 կմ դեպի հարավ։ Օջախի խորությունը 80 կմ է։ Ավերածությունների, մարդկային կորուստների եւ նյութական վնասների մասին հաղորդում չկա։

Hayatsk.info

Հեշթեգներ: Չիլի  


Վերնագիրի այլ պիտակները