ԵՄ-ն պատրաստ է աջակցել Ադրբեջանին` կորոնավիրուսային համավարակի հետևանքները վերացնելու հարցում

14:00   04 Հունիս 2020    662

Արտաքին գործերի փոխնախարար Մահմուդ Մամեդգուլիևը տեսակնֆերանսի ձևաչափով հանդիպում է անցկացրել՝ Եվրոպական արտաքին հարաբերությունների ծառայության գլխավոր քարտուղարի քաղաքական հարցերով նոր տեղակալ Էնրիկե Մորայի հետ:

Ինչպես Hayatsk.info-ին հայտնել են ԱԳՆ-ում, հանդիպման ընթացքում փոխնախարար Մամեդգուլիևը շնորհավորել է Էնրիկե Մորային՝ նշանակման կապակցությամբ և վստահություն հայտնել, որ նա կնպաստի Եվրամիության ու Ադրբեջանի միջև հարաբերությունների զարգացմանը:

Նշելով՝ անվտանգության ոլորտում ԵՄ-ի հետ Ադրբեջանի երկխոսության նշանակությունը, փոխնախարարը ընդգծել է՝ Բաքվում ամենաբարձր մակարդակի պատվիրակությունների միջև համապատասխան հանդիպումների արդյունավետությունն ու կարևորությունը: Նա շնորհակալություն է հայտնել ԵՄ-ին՝ Ադրբեջանի անկախությանը, ինքնիշխանությանը և տարածքային ամբողջականությանն աջակցելու համար, և վստահություն հայտնել, որ այդ սկզբունքները կմնան որպես հիմնարար ԵՄ և գործընկեր երկրների միջև հարաբերություններում, ինչպես ընդգծվում է ԵՄ-ի Արտաքին գործերի նախարարների խորհրդի 2020 թվականը մայիսի 12-ի եզրափակիչ փաստաթղթում՝ կապված Արևելյան գործընկերության ապագայի, ինչպես նաև Եվրամիության արտաքին և անվտանգության քաղաքականության գերագույն ներկայացուցիչ Ժոզեֆ Բորելի՝ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի ճեպազրույցում:

Էնրիկե Մորան գոհունակությամբ հիշել է այցը Ադրբեջան՝ Իսպանական պատվիրակության կազմում որպես Արտաքին գործերի նախարարության ներկայացուցիչ, և կիսվել է իր հաճելի տպավորություններով: Մորան ասել է, որ Ադրբեջանը հանդիսանում է՝ ԵՄ-ի կարևոր գործընկերը Արևելյան գործընկերության ծրագրում, երկիրը արդյունավետ ներդրում է ունենում տարածաշրջանային անվտանգության և կայունության մեջ: Նրա խոսքով, աշխարհիկ արժեքներ ունենալով՝ Ադրբեջանը բացառիկ դեր է խաղում միջմշակութային երկխոսության զարգացման գործում: Մորան ընդգծել է, որ ԵՄ-ի և Ադրբեջանի միջև կապերը, մասնավորապես տրանսպորտի ոլորտում, հսկայական ներուժ ունեն: ԵՄ ներկայացուցիչը նշել է, որ երկիրը արդյունավետ միջոցներ է ձեռնարկում՝ COVID-19 համավարակի դեմ պայքարի համար, և հավելել է, որ ԵՄ-ն պատրաստ է աջակցել Ադրբեջանին՝ կորոնավիրուսային պանդեմիայի հետևանքների վերացման գործում:

Hayatsk.info

Հեշթեգներ: Ադրբեջան  


Վերնագիրի այլ պիտակները