Վրաստանի վարչապետի՝ պաշտոնը լքելու մասին լուրերը հերքվել են

16:50   04 Հունիս 2020    298

Երեկ վրացական մի քանի լրատվամիջոցները հրապարակեցին տեղեկություններ, թե վարչապետ Գիորգի Գախարիան առաջիկայում պաշտոնը լքելու է:

Վրաստանի «Առաջին ալիքի» հավաստի տեղեկությունների համաձայն՝ Գախարիայի հրաժարականի մասին լուրերը չեն համապատասխանում իրականությանը:

Վրացական «Մթավարի արխի» հեռուստաալիքը հայտնել էր, թե Բիձինա Իվանիշվիլին և Գախարիան նախօրեին հանդիպել են, և որ վարչապետի հեռանալուն քիչ ժամանակ է մնացել:

Hayatsk.info

Հեշթեգներ: Վրաստան  


Վերնագիրի այլ պիտակները