Պենտագոնը դեմ է արտահայտվել ապստամբությունները ճնշելու մասին օրենքի կիրառմանը

18:08   04 Հունիս 2020    284

Պենտագոնի ղեկավար Մարկ Էսփերը դեմ է արտահայտվել աֆրոամերիկացի Ջորջ Ֆլոյդի մահվանից հետո սկսված անկարգությունների ճնշման համար «ապստամբությունների մասին» օրենքի կիրառմանը, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:

«Ես դեմ եմ ապստամբությունների մասին օրենքի կիրառմանը»,- ասել է Էսփերը, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը քննարկել էր այդ օրենքը կիրառելու հնարավորությունը՝ բողոքի ցույցերը ճնշելու համար բանակի ներգրավման դեպքում: Միացյալ Նահանգներում արգելվում է երկրի ներսում բանակի միջամտությունը, բացառությամբ 1807 թվականին ընդունված օրենքով սահմանված դեպքերի:

Hayatsk.info

Հեշթեգներ: Պենտագոն  


Վերնագիրի այլ պիտակները