ԱՄՆ-ն արգելել է չինական ավիաընկերությունների թռիչքները

19:10   04 Հունիս 2020    235

Ամերիկյան վարչակազմը հունիսի 16-ից չինական ավիաընկերությունների համար արգելք է սահմանում ԱՄՆ-ի և Չինաստանի միջև ուղևորափոխադրումների իրականացման համար:

Այս մասին ասվում է ԱՄՆ Տրանսպորտի նախարարության հրամանագրում, գրում է CNN-ը։ Արգելքը կարող է ուժի մեջ մտնել նաև նախքան հունիսի 16-ը, եթե նախագահ Դոնալդ Թրամփը համապատասխան որոշում կայացնի:

Այս քայլը կանդրադառնա յոթ ավիաընկերությունների վրա, որոնց թվում են Air China-ն, China Eastern Airlines-ը, China Southern Airlines-ը և Hainan Airlines-ը, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Ինչպես պարզաբանել են ԱՄՆ-ի Տրանսպորտի նախարարությունում, արգելքը մտցվում է այն պատճառով, որ Չինաստանի իշխանությունները «ամերիկյան ավիափոխադրողներին թույլ չեն տվել ամբողջությամբ օգտվել դեպի Չինաստան և Չինաստանից ԱՄՆ կանոնավոր ուղևորափոխադրումներ իրականացնելու իրենց երկկողմ իրավունքից», մինչդեռ չինական ընկերությունները շարունակում են ավիափոխադրումները:

Ընդ որում՝ ամերիկյան գերատեսչությունում ընդգծել են, որ Վաշինգտոնը պատրաստ կլինի վերանայել իր որոշումն այն դեպքում, եթե չինական իշխանությունները «ճշտեն իրենց գործողությունները» իրավիճակի բարելավման համար:

Hayatsk.info

Հեշթեգներ: ԱՄՆ   Չինաստան  


Վերնագիրի այլ պիտակները