Կորոնավիրուսը մեր սերնդի մեծագույն առողջապահական ճգնաժամն է. ՄԱԿ

20:38   04 Հունիս 2020    271

Ելույթ ունենալով Պատվաստանյութերի հարցով համաշխարհային գագաթնաժողովում՝ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտեռեշը հայտարարել է, որ «Քովիդ-19» կորոնավիրուսի պատվաստանյութը պետք է դիտարկվի որպես «ժողովրդական պատվաստանյութ»:

««Քովիդ-19»-ը մեր սերնդի մեծագույն առողջապահական ճգնաժամն է, և այս պահին մենք ոչ մի պատվաստանյութ չունենք: Քանի որ միասին աշխատում ենք այն ստեղծելու ուղղությամբ, կարևոր դաս ունենք քաղելու, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Պատվաստանյութն ինքնին բավական չէ. մենք համաշխարհային համերաշխության կարիք ունենք, որպեսզի վստահ լինենք, որ յուրաքանչյուր ոք ամենուր հասանելիություն կունենա: «Քովիդ-19»-ի պատվաստանյութը պետք է ծառայի համաշխարհային հասարակությանը, այն պետք է լինի ժողովրդական ատվաստանյութ»,- CNN-ի փոխանցմամբ՝ հինգշաբթի հայտարարել է միջազգային կամզակերպության ղեկավարը:

Պատվաստանյութերի հարցով համաշխարհային գագաթնաժողով վիրտուալ ժողով է, ոը հրավիրել է Մեծ Բրիտանիան՝ համաշխարհային առաջնորդների հետ համագործակցության եղանակներ քննարկելու և կորոնավիրուսի պատվաստանյութի ստեղծումը ֆինանսավորելու համար:

Ողջ աշխարհում կորոնավիրուսով վարակված մարդկանց թիվը գերազանցել է 6.6 մլն-ը, մահացածներինը՝ 380 000-ը:

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ    


Վերնագիրի այլ պիտակները