Շրջակա միջավայրի պաշտպանության համաշխարհային օրը

09:07   05 Հունիս 2020    254

Շրջակա միջավայրի պաշտպանության համաշխարհային օրը, որը սահմանվել է ՄԱԿ-ի կողմից եւ նշվում է ամեն տարի հունիսի 5-ին, բոլոր բնապահպանների եւ բնապահպանական կազմակերպությունների համար հիմնական միջոցներից մեկն է համաշխարհային հանրության ուշադրությունը բնապահպանական խնդիրների վրա սեւեռելու, ինչպես նաեւ շրջակա միջավայրի պաշտպանությանն ուղղված քաղաքական հետաքրքրությունն ու համապատասխան գործողությունները խթանելու համար:

Տոնը հռչակվել է 1972-ին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 27-րդ նստաշրջանին: Որպես անցկացման օր ընտրվել է հունիսի 5-ը՝ 1972 թվականին Ստոկհոլմի՝ Մարդուն շրջապատող միջավայրի վերաբերյալ կոնֆերանսի աշխատանքների մեկնարկի օրը, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Այս օրվա տոնակատարությունը կոչված է յուրաքանչյուր անձի մեջ շրջակա միջավայրի պաշտպանությանը նպաստելու ցանկություն արթնացնել: Այլ կերպ ասած, անհրաժեշտ է աշխարհի ժողովուրդներին հնարավորություն ընձեռել ակտիվորեն նպաստել կայուն եւ արդար զարգացմանը, նպաստել այն ընկալմանը, որ մենք, մեր հասարակությունը շրջակա միջավայրի խնդիրների նկատմամբ մոտեցումների փոփոխման հիմնական շարժիչ ուժն ենք, ինչպես նաեւ բացատրել գործընկերական հարաբերությունների օգտակարությունը, որպեսզի բոլոր երկրներն ու ժողովուրդներն ավելի անվտանգ եւ բարեկեցիկ ապագա ունենան:

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ    


Վերնագիրի այլ պիտակները